▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքում են հսկողական միջոցառումների դեմ. ՊԵԿ պարզաբանումը

 

ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա:

Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երևան Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր մեջ պարունակում է ակնհայտ ռիսկեր ինչպես իրացման շրջանառության, այնպես էլ աշխատուժի և աշխատավարձի թերհայտարարագրման մասով: Ընդ որում, այդ ռիսկերը վեր են հանվել իր իսկ կողմից ներկայացված հաշվարկներով և հաշվետվություններով հայտարարագրված ցուցանիշների արդյունքում:

Image may contain: 1 person, smiling, sitting, drink and indoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարկային գաղտնիք պարունակող  և անհատ ձեռնարկատիրոջ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու նկատառումներից ելնելով` առաջարկում ենք հարկ վճարողին, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանալ իր գործունեությանն առնչվող ռիսկերին, որոնք հիմք են հանդիսացել հսկողական միջոցառում իրականացնելու համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առաջադրված ռիսկերը, ինչպես նաև արձանագրված խախտման արդյունքներ չընդունելու պարագայում, հարկ վճարողը իրավունք ունի բողոքարկել հարկային մարմնի գործողությունները` ցանկության դեպքում դիմելով նաև հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարդացեք նաև՝  Էսօր հստակ որոշում եմ կայացրել, եթե էս 600.000 տուգանքն ինձ ստիպեն տալ, փակում եմ սրճարանն ու գնում երկրից. Հասմիկ Խաչատրյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее