▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որ Ավետիսյանների ընտանիքը շարունակելու է ապրել

Խորը կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթի մասին: Սա սարսափելի գույժ էր բոլորիս համար: Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որով Ավետիսյանների ընտանիքը շարունակելու էր ապրել: Ցավոք սրտի միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին՝ այս անդառնալի կորստի կապակցությամբ: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее