▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձել են տապալել գնդերեցների հանդիպումը Վեհափառի հետ․ անձամբ Պապիկյանն է ներգրավվել

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրի իրագործմանը , ինչպես հայտնի է՝  ներգրավվել են նաեւ  բարձրաստիճան զինվորականները, որոնք փորձում են բանակում ծառայող հոգեւորականներին՝ գնդերեցներին էլ բերել Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած ու վեհափառի հրաժարականը պահանջող տասը տիրադավ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների ու մի քանի քահանաների կողմը։Մենք մի քանի օր առաջ անդրադարձել էինք այս խնդրին, գրելով, որ  բանակի գնդերեցներին դավանափոխ անելու եւ Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս:  Ծառայակից հոգեւորականներն անկոտրում են մնացել թեեւ նրանց ֆինանսապես փորձել են շահագրգռել։ Եւ մինչ ՊՆ–ն շտապեց հերքել մեր այս լուրը, բանակից նոր մանրամասներ պատմեցին, թե ինչպես են Սուրեն Պպապիկյանն ու իր ենթականերն անձամբ աշխատանքներ տարել գնդերեցների հետ, բայց ձախողել են։

Այսպիսով՝ բանակում շուրջ հիսուն գնդերեց է ծառայում, որոնք համարվում են պայմանագրային աշխատողներ եւ ստանում են մոտ երկու հարյուր հազար դրամ աշխատաավարձ։

Այս տարվա հունվարի 15-ին գնդերեցները հրավիրված են եղել վեհափառի մոտ՝ ժողովի, ՊՆ ղեկավարությունը նախապես իմանալով այդ մասին, Գլխավոր շտաբի պետի մակարդակով հատուկ հրաման է արձակում, որ բանակում իրականացվող կարեւոր՝ ինքնասպանությունները կանխելու թեմայով  միջոցառումների շրջանակում գնդերեցները պետք է հունվարի 15-ից սկսած մի քանի օր պարտադիր գտնվեն այն զորամասերում, որտեղ ծառայություն են իրականացնում եւ ներկա գտնվեն այդ  միջոցառումներին, իրենց քարոզչական խոսքը հնչեցնեն։

Բնականաբար, այս հատուկ միջոցառումը կազմակերպել են, որպեսզի գնդերեցների եւ վեհափառի հանդիպումը տապալեն։ Այդուհանդերձ, պլանը չի իրագործվել, գնդերեցները գնացել են Վեհափառի հետ հանդիպման, իսկ հաջորդող օրերին մասնակցել են ՊՆ-ի միջոցառումներին, բայց առաջին օրվա բացակայության համար հրավիրվել են ԳՇ, որտեղ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը պարզաբանումներ է պահանջել՝ ինչու գնդերեցները չեն կատարել իր հատուկ հրամանը եւ առաջին օրը չեն մասնակցել միջոցառմանը։ Մոտ մեկ ժամ ընթացող հանդիպմանը միացել է նաեւ նախարար Սուրեն Պապիկյանը, որը սկսել է բացահայտ քարոզել Փաշինյանի՝ Եկեղեցու վերաբերյալ «բարենորոգման ծրագիրը» ու ակնկալել, որ բանակի հոգեւորականներն էլ պետք է միանան դրան, քանի որ բանակը մեկ ընդանուր օրգանիզմ է։ Մոտ հինգ ժամ տեւած հանդիպմանը, սակայն գնդերեցները առարկել են, հիմնավոր ու ծանրակշիռ փաստարկներ են բերել` հակադրվելով Սուրեն Պապիկյանի փաստարկներին։ Ի դեպ, մեզ ասացին, որ այս հավաքի առիթը եղել է իբր ինքնասպանությունները կանխելու վերաբերյալ հայտարարված միջոցառումները, սակայն, տարօրինակ կերպով հավաքին չեն մասնակցել զորամասերի զամպալիտները, որոնք ի պաշտոնե պատասխանատու են բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի, այդ թվում՝ ինքնասպանությունների համար, քանի որ անձնակազմի հետ աշխատանքների գծով պատասխանատուներն են։

Սա եւս խոսում է այն մասին, որ հավաքի իրական նպատակը գնդերեցներին հավաքագրելն է եղել, բայց հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել սառույցը շարժել, Սուրեն Պապիկյանն անգամ փորձել է նյութապես շահագրգռել՝ ակնարկելով աշխատավարձերի բարձրացում։

Հետո երրորդ փորձն են իրականացրել` գնդերեցների հետ հանդիպել է նաեւ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ Լլամպչկա մականունով, նա էլ իր հերթին է փորձել համոզել, բայց ապարդյուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее