▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթևեկությունն ավելի անվտանգ կդառնա. Քաղաքապետի խոսնակ

«Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը պրակտիկորեն հնարավոր չէ… Այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկի» ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթևեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթևեկությունն ավելի թեթև ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով (երբեմն՝ երկու շարքով) խիտ կայանած ավտոմեքենաները»,-», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը…

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից  Երևանում ձյուն էր տեղում,ա վելի ուշ այն դադարեց, իսկ մի քանի վարչական շրջաններում՝ այդ թվում Կենտրոնում, ձյունը հալվեց…

 

 

 

Սակայն, ըստ օդերևութաբանների, դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին էլ Երևանի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее