▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պոռնկանոցում կույս աշխատող չի լինում». Հրանտ Վարդանյան

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍՍՀՄ փլուզումից հետո՝ ՌԴ-ում փողի, բանդիտիզմի, թալանի արժեհամակարգը ձևավորեց։ Հայաստանին չէին կարող թողնել այլ ընտրություն, հրահանգեցին copy անել նույնությամբ։
Ժամանակն է ձևավորել ազգային, համամարդկային, բարոյակամային,սեփական պետականության՝ արժեհամակարգը։
Պոռնկանոցում կույս աշխատող չի լինում։ Ասա ընկերդ ով է՝ ասեմ թե դու ով ես։
Պետք է հիմնովին հրաժարվել Կրեմլի փտած, անհեռանկար, մանր բուրժուական կակոֆոնիայից։ Այդ կողմից եկող ցանակացած, անգամ դրական ազդակ՝ չի կարելի հալած յուղի պես ընդունել։ Նրանք՝ ամեն օր հյուծվում են, գնում են պառակտման, քանդվելու ճանապարհով։ Հատկապես այսօր՝ երբ Մոսկվան փրփուրներից է կախվում, նրանից ամեն տեսակի սրիկայություն սպասելի է։
ՌԴ զինվորը չգիտի,թե ինչի համար է այսօր կռվում, որովհետև արժեհամակարգը միայն փողն է մնացել իր երկրում, այլ բան այլևս չունի։ Շատերը գնում են պատերազմ՝ բանկային պարտքերը մարելու, նյութական խնդիրներ լուծելու համար, մեծ մասին ստիպողաբար է ՎՎՊ տանում մարտի դաշտ։ Այդպիսի բանակը չի կարող հաղթել։
Ուկրաինացի ազգը, ոտքի է կանգնել, քշում է իր հողից թշնամուն՝ ահաբեկիչ ՎՎՊ-ի աշխարհի երկրորդ բանակի, բանդիտական մռութը ջարդելով։
Ադրբեջանի միապետը տարիներ շարունակ արժեհամակարգ ձևավորեց՝ ամեն գնով հետ բերել կորցրածը, սա ազգային նպատակ դարձրեց։
Մենք երեսուն տարում կենացների քաղցրահունչ խոսքերի տակ, «Արցախը չլինի Հայաստանը չի լինի» լոզունգն ասելով՝ թալանեցինք,քայքայեցինք արյան գնով պահածը, որովհետև արժեհամակարգը փողը դարձավ։
Հ․Հ․
Առանց բարոյահոգեբանական,գաղափարական արժեհամակարգի՝ Ռուսաստանի օրը կընկնենք, այդ օրինակը մեր համար չի, մենք իրավունք չունենք քաքը copy անելու»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее