Չինուհի նախկին պոռնոաստղ Դիանա Պանգը որոշել է հիմա էլ հաջողությունների հասնել չինական քաղաքականության մեջ: Նա անդամակցել է երկրի Ազգային քաղաքական խորհրդին: Պագը հայտնի է դարձել 90-ականներին մի շարք թեթև ժանրի պոռնոֆիլմերում նկարահանվելով: Թեպետ արդեն 10 տարի է` նա պոռնոֆիլմերում չի նկարահանվում և զբաղվում է հասարակական գործունեությամբ, բայց իբրև նախկին պոռնոաստղ նա չի մոռացվել: Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ նրա` քաղաքականություն մտնելու ցանկության մասին, հասարակության մեջ քննադատության ալիք բարձրացավ: Դիանային այդ ամենին պատասխանել է մեկ նախադասությամբ. «Սիրում եք դուք ինձ, թե ոչ, բայց ես միշտ այստեղ եմ: Թեպետ դուք ինձ վաղուց չէիք տեսել, բայց ես չէի հեռացել: Կյանքը երկար է… Ինչու՞ եք շտապում քննադատել ինձ»:
Պոռնոաստղը կուսակցական է դարձել և մտնում է քաղաքականություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet