▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորոշենկոն ազատել է Սաակաշվիլիին՝ Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից Միխեիլ Սաակաշվիլիի հեռացման հրամանը:

Այս մասին հաղորդում gazeta.ru-ն՝ հղում անելով odessit.ua կայքին:

Գործակալության աղբյուրի տվյալներով` Պորոշենկոն  հրամանագիրն ստորագրել է «բաց ամսաթվով»:

Թե ով կլինի Օդեսայի մարզի նահանգապետ,  Պորոշենկոն այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Սաակաշվիլին՝ Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից կազատվի մարտի սկզբներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее