armsport.am-ը գրում է. Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը չարտերային չվերթով Թբիլիսիից ժամանեց Երեւան: Ինչպես եւ սպասվում էր «Զվարթնոց» օդանավակայանում պորտուգալացիներին դիմավորեցին մեծ թվով հայ ֆուտբոլասերներ:
Օդանավակայան եկած ֆուտբոլասերները տարբեր նպատակներ ունեին: Մի մասը եկել էր Ռոնալդուին եւ խաղընկերներին տեսնելու, իսկ մյուս մասը պորտուգալացիներին ցանկանում էր ցույց տալ, որ Հայաստանում մրցակցին ծանր փորձություն է սպասվելու:
ՖԱՖ-ի անդամները հենց երկրորդ խմբում էին: Նրանք այսպիսի երգերով ուղեւորվեցին «Զվարթնոց»:
ՖԱՖ-ի անդամները բավական ակտիվ էին եւ իրենց վանկարկումներով զսպեցին այն ֆուտբոլասերներին (հիմնականում դեռահասներ), ովքեր եկել էին Ռոնիին ողջունելու: Պորտուգալիայի հավաքականի ավտոբուսը ուղեւորվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ հանգրվանելու է Հայաստսանի հավաքականի առաջիկա մրցակիցը: Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 13-ին: Հանդիպման տոմսերն արդեն սպառված են:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում