Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԲՀԿ համագումարից հետո հնչեցրած այն տեսակետին, թե ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել Մաքսային միության հարցում, ասաց.
-ԲՀԿ-ի համար տխուր ավանդույթ է դարձել չկողմնորոշվելը. չի կողմնորոշվում նախագահական ընտրություններին, չի կողմնորոշվում համագումարում՝ իշխանություն են, թե ընդդիմություն, չի կողմնորոշվում Մաքսային միության հարցում: Մինչեւ կողմնորոշվի, ուշ կլինի,-ասաց Շարմազանովը:
Վերջում նա ԲՀԿ-ին հիշեցրեց մեր բարեկամ երկիր Ռուսաստանում հարգի թեւավոր խոսքը՝ ПОСЛЕ ОБЕДА ГОРЧИЦЫ НЕ НАДО :