▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը կիրառել է գործակալների ներդրման КГБ-ի ավանդական մեթոդը

«Եթե հրաժարումը ԵՄ-ից էդքան հեշտ ու արագ է կատարվել, ուրեմն եվրաասոցացման գործընթացը եղել է զուտ ձևական: Այսինքն, Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հանձնարարություն են կատարել՝ բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, իմանալ նրա մտադրությունները, կիրառվելիք միջոցներն ու վերջին պահին «թռնել»:

 

Հանձնարարության ակնհայտ հեղինակը՝ Վ. Պուտինը, կիրառել է գործակալների ներդրման КГБ-ի ավանդական մեթոդը: Մեկ տարբերությամբ՝ КГБ-ն, որևէ հետախուզություն, իրավունք չունի իր ցանցը բացահայտել, բայց էդ կանոնը խախտվել է, որովհետև գործակալները զբաղեցնում են նախագահի պաշտոն, և իրենց որոշմամբ է, որ տվյալ երկրները պետք է կատարեն ճակատագրական ընտրությունը:

 

Կարծում եմ՝ էս նենգ «գործողության» բացահայտումը նախատեսված է, որ եվրոպացիները տեսնեն, թե որքան վատ են ճանաչում հետսովետական իրականությունը, նրանց երեսին ծիծաղելու համար:

 

Սա, միգուցե, ստիպի եվրոպացիներին, որ գործընկերություն նախաձեռնելիս «այլախոհ» խորհրդատուներ ունենան, ում խորթ է եղել և սովետական մտածողությունը: Որ օգնեն նրանց հույս չկապել սովետական խաժամուժի հետ, որը գրավել է իշխանությունը ԱՊՀ երկրներում ու անկախ պետություն է խաղում...»։

 

Նախախորհրդարանի նախագահության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վահրամ Մարտիրոսյանի այս խոսքերն` իբրև օրվա մեջբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее