▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը լուրջ հոգեկան խնդիրներ ունի. Տիմոշենկո

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով բուժման նպատակով գտնվում է Ուկրաինայում, գերմանական պարբերականին հարցազրույց է տվել: Գրում է NewsYou.info-ն:

 Տիմոշենկոն անդրադարձել է Պուտինի երեկվա ելույթին՝ նշելով, որ այն, ինչ անում է ՌԴ նախագահը, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև սովորական կոնֆլիկտի շրջանակներից դուրս է:

«Խոսքն ամբողջ ժողովրդավարական աշխարհի նկատմամբ ագրեսիայի մասին է»,-ասել է Տիմոշենկոն:

Նախկին վարչապետը համոզմունք է հայտնել, որ Պուտինը լուրջ հոգեկան խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով բանակցությունները որևէ արդյունք չեն կարող տալ:

«Երեկվա նրա ելույթը ֆաշիզմի դրսևորում էր: Ի՞նչ խոսել մի մարդու հետ, ով Մայդանի երիտասարդներին անվանում է «զինյալներ» և ով Մայդանում արյուն հեղելու հրաման էր արձակել»,- նշել է Տիմոշենկոն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее