Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 17600 ռուս զինծառայողների վերադառնալ իրենց ռազմաբազաները՝ Ուկրաինայի սահմանի մոտ անցկացվող «ամառային զորավարժանքներից»:
Այս տեղեկությունը հետաքրքիր է հատկապես երկու պատճառով:
Նախ, այս հայտարարությունն արվում է Միլան քաղաքում ասիական և եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, որտեղ, հոկտեմբերի 17-ին, սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը:
Ըստ ամենայնի, Պուտինն որոշել է այս հանդիպմանը ներկայանալ կառուցողական իմիջով:
Սակայն, ավելի առարկայական է թվում այն հանգամանքը, որ արևմտյան սանկցիաներն ու նավթի համաշխարհային գների անկումը կաթվածահար են անում ռուսական տնտեսությունը:
Կրեմլը փորձում է բավարարել Արևմուտքից հնչող որոշ պահանջներ՝ ակնկալելով պատմժամիջոցների մեղմացում:
Պուտինը նահանջում է
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


