ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչությունից երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ գրող հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակը ստացել են և ուղարկել համապատասխան վարչություն։
Թղթակցի հարցին, թե որն է պաշտոնական Մոսկվայի արձագանքն այդ նամակի բովանդակության վերաբերյալ, Կրեմլի լրատվական վարչությունից խոստացել են պատասխանել այսօր։ Գրում է «Հայկական Ժամանակ»-ն ու հավելում.
Մինչ այդ, երեկ նույնպես Հայաստանում շարունակվում էին կարծիքներ հնչել Բալայանի նամակի վերաբերյալ։ Ի տարբերություն նախորդ օրվա, երբ եղանակ ստեղծող էին դրական արձագանքները, երեկ իրավիճակն այլ էր. բացասական արձագանքը գերակշռող դարձավ:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: