▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ստորագրեց ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին չարաբաստիկ օրենքը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի վերջո ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենքը ստորագրեց: Նրանց համար, ովքեր չէին լսել այս օրենքի մասին հիշեցնեմ, որ այսուհետ բոլոր այն մարդիկ, ովքեր հանդիսանում են ռուսաց լեզվի կրող կարող են հարցազրույց անցնել հատուկ հանձնաժաղովում և ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն: Օրենքը հիմնականում վերաբերում է այն անձանց, ովքեր ապրում են ԽՍՀՄ, Ռուսական կայսրությունան կամ էլ ժամանակակից ՌԴ սահմանների շրջանակում: Այլ կերպ ասած, եթե նույնիսկ անձի ծնողները, կամ էլ նախնիները ապրել են այդ տարածքում, ապա վերջնիս, ապացուցելով լեզվի` իր փայլուն իմացությունը, այլևս իրավունք է ստանում մասնակցել այդ հարցազրույցին և դառնալ Ռուսաստանի քաղաքացի: 

Կարճ ասած արտագաղթի տեմպերն Հայաստանում ամենայն հավանականությամբ կարագանան, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների թիվը կպակասի: Երբ ասում եմ, որ քաղաքացիների թիվը կպակասի նկատի ունեմ, բոլոր նրանք, ովքեր այժմ անօրինական բնակություն են հաստատել Ռուսաստանում մեծ սիրով և պատրաստակամությամբ կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից հանուն Ռուսաստանի: Այնպես որ այն թղթի վրայի թիվը, որ մեզ մինչ այժմ հմոզում է, թե իբր մեր բնակչությունը 3.000.000 է, մի քանի հարյուր հազարով հաստատ կպակասի`հոգեբանական մեծ ճնշում գործադրելով մեզ վրա:

Իսկական խայտառակություն է, որ Ռուսաստանի ինչ-որ օրենք կարող է հանդիսանալ Հայաստնաի ազգային անվտանգութան համար լրջագույն սպառնալիք: Մյուս կողմից հասարակ քաղաքացիներին ևս դժվար է մեղադրել, կամ էլ հանդիմանել որ լքում կամ էլ կարող են լքել Հայաստանը: Լավ օրից չէ, որ մարդիկ լքում են մեր երկիրը: Այնպես որ չգիտեմ էլ ինչ ասեմ, բացի նրանից, որ «չարաբաստիկ» օրենքն այլևս ուժի մեջ է, և մեր իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնային, որպեսզի իրավիճակ փոխեն Հայաստանում, այլապես արտագաղթի համար, ստեծվում են «իդեալական» պայմանները:

Վազգեն Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее