▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը վերակազմավորել է Հարավային դաշնային օկրուգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերակազմավորել է Հարավային դաշնային օկրուգը եւ Ղրիմի դաշնային օկրուգը՝ վերանվանելով Հարավային դաշնային օկրուգ։ Այս մասին ասված է Կրեմլի կայքում։

Հաղորդվում է, որ Հարավային դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Վլադիմիր Ուստինովը։

«Հարավային դաշնային օկրուգն ու Ղրիմի դաշնային օկրուգը վերանվանել Հարավային դաշնային օկրուգ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ղրիմի դաշնային օկրուգը ձեւավորվել էր Վլադիմիր Պուտինի 2014 թվականի մարտի 21-ի հրամանագրի համաձայն՝ նկատի առնելով, որ թերակղզին մարտի 16-ի հանրաքվեի արդյունքներով վերամիավորվել էր Ռուսաստանի հետ: Այն տարածքով Ռուսաստանի ամենափոքր դաշնային օկրուգն էր:

Ներկայումս, Հարավային դաշնային օկրուգի մեջ մտնում են Ադիգեան, Կալմիկիան, Ղրիմը, Կրասնոդարի երկրամասը, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերը եւ Սեւաստոպոլ քաղաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее