Ըստ իս` եթե ճիշտն եք ուզում իմանալ, ապա Պուտինի նման քայլը մեզ` հայերիս, պետք է, որ մտահոգի: Ընդհանրապես յուրաքանչյուր ամուսնալուծություն դա տվյալ կնոջ և տվյալ ամուսնու ամենաիրական և էֆֆեկտիվ բնութագիրներից մեկն է, որը ցույց է տալիս թե, ինչպիսին են այդ մարդիկ իրականում, ավելի ճիշտ «էքստրեմալ պայմաններում», նամանավանդ, երբ ամուսնալուծվող կողմերից մեկը դա ՌԴ նախագահ, լեգենդար Վ. Պուտինն է: Դեռևս 2008 թ. մեծ աղմուկ էր բարձրացել Ալինա Կաբաևայի և Վլադիմիր Պուտինի հավանական կապը: Պուտինը պաշտոնապես մերժել էր այն լուրերը, թե պատրաստվում է բաժանվել կնոջից և ամուսնանալ Կաբաևայի հետ: 2009 թ. Ալինա Կաբաևան ևս իր պաշտոնական կայքում մերժեց այդ լուրերը:
Սակայն թե´ տեղական, և թե´ արտասահմանյան մամուլը բազմիցս անդրադարձել է նրանց սիրավեպին` հավելելով, որ Պուտինն ու Կաբաևան արդեն 2 երեխա ունեն: Սակայն կյանքը ցույց տվեց, որ լուրերը հենց այնպես չեն հայտնվում, և եթե երկու օր առաջ Պուտինը հակառակվելով 2009 թ-ի իր հայտարարությանը, որ չի բաժանվելու, այնումենայնիվ, օֆիցիալ հայտարարեց, որ ամուսնալուծվում է, ապա, բացառված չէ, որ երկրորդ մասը` կապված Կաբաևայի հետ նրա ամուսնանալու պարագայով, նույնպես բացառված չէ: Իսկ եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք արդեն ասել, որ Պուտինը այդքան էլ սկզբունքային չէ նախկինում ընդունած իր որոշումների հանդեպ և դա ամենևին էլ կապ չունի թե այդ որոշումները անձնական, թե քաղաքական հարթության մեջ են: Մենք պետք է հասկանանք, որ այս ամբողջ պատմության մեջ զավեշտականը այն է, որ Պուտինը պահի տակ կարող է այնպիսի որոշումներ ընդունել, որը հարիր չէ գերտերության առաջին դեմքին: Այսպիսի մարդիկ իրենց անձնական կյանքով պետք է լինեն ստաբիլության խորհրդանիշ: Իհարկե զուգահեռներ անցկացնելը Պուտինի անձնական կյանքի և ՌԴ-ի վարած արտաքին քաղաքականության մեջ տրամաբանական չի հնչի, բայց այնումենայնիվ այստեղ կարելի մի երկու բան եզրակացնել...:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ի վարած արտաքին քաղաքականության մեջ քիչ դեր չի խաղում Պուտինի կամայական որոշումները: Այսինքն շատ անգամ նրա տրամադրությունից է կախված, ինչպես կզարգանան հարաբերությունները ՌԴ-ի և այլ երկրների միջև:
Հ.Գ. Մնում է հուսալ, որ գոնե արտաքին քաղաքականության մեջ ՌԴ-ի նախագահը հաստատուն կլինի իր սկզբունքների մեջ և մեր ռազմական գործընկերությունը վտանգված չի լինի նրա «տրամադրության» փոփոխությունների կողմից:
Կարեն Թումանյան
Աղբկուրը` replik.am