Դաշնային խորհրդի արտահերթ նիստում հայտարարվել է. պաշտպանության և միջազգային հարաբերությունների հարցերով Դաշնային խորհրդի հանձնաժողովները հավանության են արժանացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ՌԴ ԶՈւ-ը Ուկրաինայի տարածքում կիրառելու նախաձեռնությունը։
Վլադիմիր Պուտինը դիմում էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության խորհուրդ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու համար. «Ուկրաինայում առաջացած էքստրաօրիդինար իրավիճակով պայմանավորված` դիմում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում) օգտագործելու համար՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի նորմալացումը»:
Մանրամասներն` այստեղ