▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավիճելուց «ձիու պատմությունից» հետո

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:

Ֆեյսբուքի իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է, որ պատճառը Մենուա Հարությունյանի վերջին նկարն է, որտեղ նա սպիտակ ձիու վրա նստած է:

 

 

«Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,- գրել է փոխնախարարը:

 

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ իր էջում Ռուբինյանի գրառմանն է պատասխանել Մենուա Հարությունյանը.

«Քանի որ Նիկոլական Ռուբենի մանկական հոգին չդիմացավ և կնոջը հարիր պատճառաբանություններով հրաժարվեց բանավիճել ինձ հետ՝ ուղիղ եթերում, առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինջև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձը առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք…

 

 

 

 

 

 

 

 

Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի ես կարող եմ հետս դուխով գլխարկ , րյուկզակ կամ երեկվա ձիու թամբը բերեմ՝ դնեմ իմ դիմացի դատարկ աթոռին …

Իհարկե իմ նման տղու հետ դժվար է բանավիճել , երբ դու ստախոս ես, խաբում ես սեփական ժողովրդիդ՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնի»,- գրել է Մենուա Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее