▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պողոս Պողոսյանի գործով հայտնի են դարձել նոր տվյալներ. Հայկ Գրիգորյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի գործով մի շարք անձինք են հարցաքննվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Պողոս Պողոսյանի գործով նոր տվյալներ են հայտնի դարձել: Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։ Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն՝ գնահատելու համար, արդյո՞ք բավարար են տվյալները՝ նոր գործ հարուցելու համար, թե՞՝ ոչ: Կան մի շարք ցուցմունքներ, որոնք Դատախազությունը պետք է գնահատի»,- ասել է Գրիգորյանը:

Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով, Երևան քաղաքի դատախազությունում 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հարուցվել էր վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Վարույթ հարուցելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանի և գործով չպարզված անձանց կողմից առերևույթ կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, քանի որ նշված արարքի համար նախատեսված է պատիժ՝ ցմահ ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Համաձայն ուժի մեջ մտած դատական ակտի, Աղամալ Հարությունյանը սպանության համար դատապարտվել 2 տարի ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее