▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխվելու են ընդամենը ֆինանսների, բնապահպանության և սփյուռքի նախարարնե՞րը

Երեքշաբթի, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը, մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով:

168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ փոխվելու են ընդամենը երեք նախարարներ` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին  կփոխարինի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նաև նշվում է, որ ՊԵԿ-ը բաժանվելու է և հարկային տեսչությունը միացվելու է ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը ղեկավարելու է ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:

Փոխվարչապետի  պաշտոնը Արմեն Գևորգյանից կփոխանցվի ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել պարզապես Տարածքային կառավարման նախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее