▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները կանխել են 20–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը՝ Ֆրանսիական համալսարանի մոտակայքում

Ապրիլի 11-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով:

 

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է Ա.Գ.-ին
(ծնված 1999 թ.) իջեցնել վերնանցումից: Ա.Գ.-ն մոտեցել է Արաբկիրի 
թաղապետարան, որտեղ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է:

Փրկարարներն Ա.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 
Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան 
բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее