▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրոբլեմ ունենք

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: Վերոնշյալ կազմակերպություններն իրականացնում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքները: Արդյունքում ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ. կկրճատվեն 3 մեքենա, 9 աշխատատեղ, կտնտեսվի մոտ 106.9 մլն ՀՀ դրամ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Վերին Լարսի հետ կապված խնդիրներին և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում. «Պարոն Մարտիրոսյան, Վերին Լարսի հետ կապված խնդիրները պահել հսկողության տակ, որովհետև մենք այնտեղ պրոբլեմ ունենք»: 
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Արդյունքում կբարձրանա գործունեության արդյունավետությունը, կապահովվի պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը. կկրճատվի 21 հաստիք, կտնտեսվի 20 մլն ՀՀ դրամ:
Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հանձնարարականի` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկում է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի՝ դրանց գործառույթների պահպանման ու օպտիմալացման նպատակով: Արդյունքում կկրճատվի 20 հաստիք և կտնտեսվի տարեկան մոտ 30 մլն ՀՀ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее