▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պռոշյանի գյուղապետարանի աշխատակիցները բոյկոտում են նորընտիր գյուղապետին .ազատման դիմումներ են ներկայացնելու

Asekose.am –ին  Պռոշյան համայնքի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանը տեղեկացրել է, որ  երկուշաբթի` հուլիսի 29-ին, ժամը 12:00-ին, գյուղապետարանի բոլոր աշխատակիցները ազատման դիմումններ են ներկայացնելու` ի նշան բողոքի:

Նրանք չեն ընդունում նորընտիր հանրապետական գյուղապետ Արթուր Մուրադյանին, պահանջելով նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության  բացահայտումը:

Asekose.am –ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Պետոյանը նշել է. « Մենք վստահ ենք, որ Հրաչ Մուրադյանին  գյուղապետ լինելու համար են սպանել, և քանի դեռ նրա սպանության գործը բացահայտված չէ և մեղավորները պատժված չեն, մենք այլ գյուղապետ չենք ընդունելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее