▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հանրայինի եթերում անդրադարձել է վիզաների ազատականացման հարցին. «Ես, դժբախտաբար, որևէ կոնկրետ ամսաթիվ նշել չեմ կարող: Հիմնական պատճառն այն է, որ հիմնական որոշումը ազատականացման երկխոսությունն սկսելու համար պետք է կայացվի անդամ երկրների հետ:

Հայաստանն այսօր կարող է վայելել բավականին դրական վերաբերմունք եվրոպական հաստատությունների կողմից, ինչպես օրինակ՝ Եվրոհանձնաժողովի կողմից, Արտաքին գործողությունների ծառայության և այլն: Ազատականացման որոշումը քաղաքական որոշում է, և անդամ երկրներն են, որ վերջին խոսքն ունեն այդ որոշման կայացման ընթացքում»,- նշել է դեսպանը:

Սվիտալսկիի խոսքով՝ շատ բան նաև կախված է Հայաստանից, քանի որ ազատականացման երկխոսությունը պետք է մշակվի մի շարք համեմատական եզրերի՝ հենանիշերի միջոցով, որոնք պետք է ապահովեն նախապայմաններ Հայաստանի կողմից, որպեսզի ԵՄ-ն թույլ տա ազատականացման մեկնարկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее