Մայիսի 16-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Կապանում «Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գանձասարի» հետ, իսկ Երևանում «Ուլիսը» չկարողացավ հաղթել «Ալաշկերտին»՝ 2:2: Արդյունքում Երևանի «Փյունիկը» անհասանելի դարձավ մրցակիցների համար և նվաճեց 2014-2015թթ. Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
«Գանձասար»-«Շիրակ» 3:3 (2:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Նարեկ Բեգլարյան, 32, 47, Արա Խաչատրյան, 35 («Գանձասար»), Ժան-Ժակ Բուգուհի, 10, Արամ Մուրադյան, 69, Միլոշ Ստամենկովիչ, 85 («Շիրակ»)
«Ուլիս»-«Ալաշկերտ» 2:2 (1:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արտակ Ալեքսանյան, 28, Կոնստանտին Մորոզով, 48 («Ուլիս»), Դարկո Վուչիչ, 8, Նորայր Գյոզալյան, 76 («Ալաշկերտ»)