▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը մեկտեղել է դասական երաժշտության «Տոնիկա» փառատոնի մասնակիցներին

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացել է դասական երաժշտության «Տոնիկա» փառատոնը, որի նպատակը վաստակաշատ երաժիշտների, տաղանդավոր սաների և բազում երաժշտասերների միավորելն է:

Փառատոնին ելույթներ են ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական, Ս.Բարխուդարյանի անվան արվեստի, Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցների, Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները: Փառատոնի բոլոր մասնակիցները և ժյուրիի անդամներն արժանացել են դիպլոմների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն далее