Մի քանի օր առաջ կանգնած սպասում էի, մինչև հացթուխը փռից տաք հաց հանի, որ վերցնեմ, գնամ տուն: Մոտեցավ մի բարի տատիկ իր փոքր թոռնիկի հետ՝ 3-4 տարեկան մի տղա՝ մեծ ու սև աչքերով: Ակամայից շոյեցի թշիկներն ու հարցրի՝ անունդ ի՞նչ է, ասաց՝ Գոռ: Շատ ուրախացա նախ երեխայի վստահ պատասխանից, հետո նրանից՝ հերթական Ալենին կամ Ջոնին չհանդիպեցի: Ոգևորված պատասխանից՝ մի քիչ էլ գնացի առաջ՝ հարցնելով, թե մեծանա ի՞նչ է դառնալու: Իմ զարմանքն ու ուրախությունը գրկախառնվեցին, երբ այդ փոքր մանչուկը նույնքան վստահ, բայց մի քիչ ամաչելով ասաց՝ հայ զինվոր: Ուրախությունից աչքերս լցվեցին ու խոսելու ունակությունս կորցրի: Շուրջս էի նայում, թե որտեղից մի ինչ-որ լավ բան գնեմ այս երեխայի համար: Չգտնելով մոտակայքում խանութ՝ նվիրեցի գրիչս: Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու, վստահ եմ:
Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու
Մի քանի օր առաջ կանգնած սպասում էի, մինչև հացթուխը փռից տաք հաց հանի, որ վերցնեմ, գնամ տուն: Մոտեցավ մի բարի տատիկ իր փոքր թոռնիկի հետ՝ 3-4 տարեկան մի տղա՝ մեծ ու սև աչքերով: Ակամայից շոյեցի թշիկներն ու հարցրի՝ անունդ ի՞նչ է, ասաց՝ Գոռ: Շատ ուրախացա նախ երեխայի վստահ պատասխանից, հետո նրանից՝ հերթական Ալենին կամ Ջոնին չհանդիպեցի: Ոգևորված պատասխանից՝ մի քիչ էլ գնացի առաջ՝ հարցնելով, թե մեծանա ի՞նչ է դառնալու: Իմ զարմանքն ու ուրախությունը գրկախառնվեցին, երբ այդ փոքր մանչուկը նույնքան վստահ, բայց մի քիչ ամաչելով ասաց՝ հայ զինվոր: Ուրախությունից աչքերս լցվեցին ու խոսելու ունակությունս կորցրի: Շուրջս էի նայում, թե որտեղից մի ինչ-որ լավ բան գնեմ այս երեխայի համար: Չգտնելով մոտակայքում խանութ՝ նվիրեցի գրիչս:
Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու, վստահ եմ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը
Ֆեյսբուք
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը
Ֆեյսբուք