▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի դեռ նիկոլը Հայաստանի ղեկավարն է, մարտի 8-ը նաև տղամարդկանց է վերաբերում». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին գործընկերների ֆեյսբուքյան մի զրուցարան (չաթ) ունենք՝ կանայք և տղամարդիկ կան խմբում: Կանայք միմյանց մարտի 8 էին շնորհավորում: Գրեցի բոլորիդ շնորհավոր, կանանցից մեկը հարցնում է. «մարտի 8-ը երբվանի՞ց է տղամարդկանց վերաբերելի»:

Իմ պատասխանն էր՝ քանի դեռ նիկոլը Հայաստանի ղեկավարն է, մարտի 8-ը հավասարապես նաև տղամարդկանց է վերաբերելի, այդ թվում` ինձ:
Ով կնեղանա սրանից, հարց տուր ինքդ քեզ՝ սա՞ է այն երկիրը, որ ձեր երեխաներին ուզում եք թողնել, ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչի մեջ ենք ապրում, ձեր երեխաներին արժանի՞ եք համարում այս ամենին:
Եթե այո, ուրեմն վերոգրյալը վստահաբար վերաբերելի է քեզ, եթե ոչ՝ ապա մեծ խնդիր ունենք միասին լուծելու, որը դեռ չենք լուծել»:

Դիտեք նաև՝

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее