Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում փոփոխություններ կատարեց «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, որով այդ նշանները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:
Սահմանվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է կատարվի միմիայն «carseat»-ով: Իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը պետք է կատարվի կամ carseat-ի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:
Կարդացեք նաև՝ Ուշադրություն վարորդներին․ ճանապարհային նշանների և գծանշումների հետ կապված փոփոխություններ կլինեն
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում


