galatv.am-ի փոխանցմամբ` քառյակի հանդիպումն ավարտվել է: ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչները առաջինն են լքել խորհրդակցությունների սենյակը՝ հրաժարվելով որեւէ հարցի պատասխանել, այնուհետեւ խորհրդակցությունների սենյակը լքել են նաեւ ՀԱԿ ներկայացուցիչները:
Լրագրողների հարցերին պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Ռուբեն Հակոբյանն արձանգրել է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակի ձեռքբերումն էր եւ չորս ոչ իշխանական կուսակցությունների համատեղ գործունեության արդյունքը:
Նա ասել է նաեւ, որ քաղաքական ուժերը որոշում են կայացրել շարունակել համատեղ աշխատանքը եւ միասնական նոր օրակարգ են ձեւավորել, որի մասին հանրությունը շուտով կտեղեկացվի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում