▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին «ամենասուրբ» ռեյտինգային թեկնածուի խաթր չի գնա և չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը. Էդմոն Մարուքյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ քաղաքացին կորոշի՝ իրենք կլինե՞ն ընդդիմություն, թե՞ ոչ: Այս մասին նա խոսել է խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Լրագրողները հարց են ուղղել նաև ՀՀԿ-ի հնարավորությունների մասին: Մարությանն ասել է, որ այդ ուժն այլևս ձայներ չի ստանա:

 

 

 

 

«Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին «ամենասուրբ» ռեյտինգային թեկնածուի խաթր չի գնա և չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը»,- ասաց Մարուքյանը:

 

Միաժամանակ, նա հայտնել է, որ հիմա այն պահն է, երբ բոլոր կուսակցություններն ունեն հավասար հնարավորություններ, սկսում են սպիտակ թղթից:

«Պետք է ներկայացնենք մեր անելիքները, պետական շինարարության գործում ինչ ներդրում ենք ունենալու»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, իբր քարոզարշավից դուրս Մարուքյանը քարոզարշավ է սկսել, նա պատասխանեց.

«Ես քարոզարշավը չեմ սկսել, երեկ գրասենյակ էի բացում»:

Մարուքյանը չի պատասխանել ցուցակների մասին լրագրողների հարցին: Միայն նշել է, որ շուտով անունները կհրապարակվեն: Ինչ վերաբերում է քարոզարշավ իրականացնելու համար դրամական միջոցների սղությանը, Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ գումարի կարիք միշտ կա:

«Ֆինանսական խնդիրներ միշտ կան, որքան փող լինի, այդքան կարող ես ծախսել, մեր մոտեցումն է խելացի ծախսել: Մեր ծախսած 1 միլիոն դրամը պետք է տա 10 միլիոն դրամի էֆեկտ»- եզրափակեց խոսքը Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее