▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին բողոքում է Արդշինբանկից․․․

«Ծծում են ժողովրդի шրյnւնը…»․ ֆեյսբուքյան իր էջում գրել  է Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանն ու ներկայացրել տեսանյութ, որում քաղաքացին բողոքում է Արդշինբանկից։ 

Հավելենք, որ տեսանյութին արձագանքել է Մանուել Մանուկյանն ու գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Մի այսպիսի «խրտվիլակ» է հայտնվել, որը չգիտես՝ ում կողմից է սնուցվում, իրեն ներկայացնում է որպես բանկային համակարգի դեմ պայքարող, բայց իրականում զբաղված է մեկ բանով՝ Քոչարյանի և նրա ընտանիքի դեմ քարոզչությամբ՝ իր տերերի հրահանգով։

Եթե որևէ մեկը փաստ ունի, որ Արդշինբանկը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին կամ նրա ընտանիքին, թող ներկայացնի։ Եթե չունի, ուրեմն թող դադարի մարդկանց մոլորեցնել։

Ակնհայտ է, որ 2020 թվականին սկսված բանկային համակարգի դեմ մեր պայքարը տեսնելով՝ որոշ մարդիկ փորձում են այդ թեմայի վրա դիվիդենտներ հավաքել ու այն ծառայեցնել քաղաքական պատվերների։ Բայց մի պարզ հարց կա. այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Եթե, ինչպես դուք եք պնդում, բանկերի հետ խնդիր կա, ապա բոլոր վերահսկողական լծակներն այսօր գործող իշխանության ձեռքում են։ Ինչո՞ւ է ձեր թիրախը միայն Արդշինբանկը։

Եթե իսկապես ժողովրդի կողքին եք, ինչո՞ւ չեք խոսում այն վարկային կազմակերպությունների մասին, որոնք տարիներ շարունակ բարձր տոկոսներով ծանր բեռ են դարձել հազարավոր ընտանիքների համար։ Գուդ Կրեդիտ , Մոգո, Վիվուս և այլն...Որտե՞ղ են ձեր «պայքարները»։ Ինչո՞ւ միայն Արդշինբանկ, իսկ մյուս բանկերի մասին լռություն։

Իսկ ամենակարևոր հարցը՝ երբ կորոնավիրուսի օրերին մարդիկ պայքարում էին բանկային համակարգի անարդարությունների դեմ, դուք որտե՞ղ էիք։ Այդ ժամանակ ձեր ձայնը չէր լսվում։

Ժողովրդի իրական խնդիրները քաղաքական շոուի և պատվերների գործիք մի դարձրեք։ Եթե պայքարում եք, պայքարեք բոլորի դեմ՝ առանց ընտրովի մոտեցման։ Իսկ եթե նպատակը հերթական քաղաքական պատվերն է, ժողովուրդն արդեն տարբերում է անկեղծ պայքարը բեմադրված ներկայացումից։ Չհավատաք այս ոչինչներին , նրանք ընդամենը ձեր խնդիրները շահարկող և դրանք սխալ տեղեր ուղող պատվերներ կատարողներ են»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее