Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ:
Aravot.am-ի փոխանցմամբ դեռեւս առայժմ միջադեպ է գրանցել քաղաքի 18/07 տեղամասում. քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը: «Սա նկատել է հանձնաժողովի անդամը, այդ մասին հայտնել է ինձ, ես քվեաթերթիկը մարել եմ»,- ասել է տեղամասի հանձնաժողովի նախագահ Եղյան Հայկը: Ըստ ներկաների՝ քաղաքացին Վարուժան Ղուլյանն էր, քվեարկել էր ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանին: Դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը ձերբակալել է քվեարկության կարգը խախտող քաղաքացուն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում