▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին «Նաիրի ինշուրանս»-ից արդարություն է պահանջում

Երևանի բնակիչ Արման Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին Աշտարակ գնալու ճանապարհին իր մեքենայով վթարի է ենթարկվել, և ըստ իրեն՝ մեղավորն ինքը չի եղել, այլ Opel-ի վարորդը, որը սխալ կողմից է եկել և հարվածել իր մեքենային։ Սակայն Opel-ի վարորդն իրավիճակը սխալ է ներկայացրել, ինչի հետևանքով ԱՊՊԱ-ն կայացրել է սխալ որոշում ի վնաս Արման Պետրոսյանի։

«Opel-ի վարորդն աջ էր մտնում, բայց ներկայացրել է, որ ուղիղ էր գնում, ինչի արդյունքում ես սխալ եմ դուրս եկել։ Ես ցանկանում եմ բարձրաձայնել ամեն ինչ, որ հստակ ճշտվի»,- ասել է նա։

Ըստ նրա հայտնած տեղեկության՝ տարածքում տեսախցիկներ չեն եղել, և վթարի մասին արձանագրված տեսանյութ չկա, ինչի հետևանքով հիմք են ընդունել միայն Opel-ի վարորդի պատմածը և Արման Պետրոսյանին մեղավոր են ճանաչել։ Վերջինս հիմա փորձում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները և ցանկանում, որ վերանայվի ԱՊՊԱ-ի որոշումը։

Աղբյուրն՝ այստեղ

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее