▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին նախարարին առաջարկել է ստեղծել ջրհեղեղի և սողանքների կասեցմանը նպաստող՝ իր մտահղացած մեքենան

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն:

Այս անգամ քաղաքացիներն առավելապես եկել էին առաջարկներով: Մասնավորապես՝ Ստյոպա Խոյեցյանն առաջարկում էր ստեղծել ջրհեղեղի և սողանքների կասեցմանը նպաստող՝ իր մտահղացած մեքենան, որը կարող է կիրառվել բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ լուծելու հարցում, նաև՝ հրդեհների ժամանակ:

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն առաջարկում էր լայն համագործակցություն ԱԻՆ-ի հետ և պատրաստակամություն՝ առավել վտանգավոր իրավիճակներում օգտագործելու իրենց ասոցիացիայի ներուժը:



Արկադի Զարգարյանը Ֆելիքս Ցոլակյանին ներկայացրեց բազմաֆունկցիոնալ առաջարկություններ, որոնք վերաբերում էին տարբեր գերատեսչությունների գործառույթների: 

Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնեց սրտացավ վերաբերմունքի և օգտակար լինելու ձգտման համար և խոստացավ փորձագիտական դրական եզրակացությունների պարագայում՝ լուծում տալ բարձրացված հարցերին կամ առաջարկներն ուղարկել ըստ պատկանելիության:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее