Այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այս աշունը, քաղաքական իմաստով, թեժ չի լինի:
Միանգամայն համաձայն եմ այս դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունների համատեքստում:
Մեր ամբողջ քաղաքական դաշտն ապրում է Մոսկվայից եկած իմպուլսներով, իսկ այդ դաշտի անունից՝ հանրապետության նախագահը սեպտեմբերի 3-ին ՙմարեց՚ պարտքերն՝ իհարկե երկրի անկախության հաշվին:
Խորհրդարանական ընդդինությունը կամ այլընտրանքային ուժն աշնանը անելիք չունեն:
Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը եվրասիական ինտեգրմանը չի ընդդիմանա, ըստ այդմ՝ իշխանությանը այս կողմից հարված չի սպասվում:
ՀՅԴ-ն իշխանության հետ մեղրամիսային տրամադրությունների մեջ է, որից ծնվելու է համտեղ պայքարն ընդդեմ Գերմանիայում թուրքական համայնքի:
ՙԺառանգությունը՚ կընդդիմանա, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի ՚ատամները՚ հաշված են:
ԲՀԿ-ն, եթե նույնիսկ այլընտրանքային է, ապա՝ ոչ եվրասիական ինտեգրացման հարցում:
Այս իրավիճակում՝ տիտղոսակիր ընդդիմությունից թեժացում սպասելը՝ միամտություն է:
Բայց աշնանն այլ բան է տեղի ունենալու:
Իշխանության ավտորիտար միտումները խորանալու են. Սարգսյանի թիմն այլեւս դեմոկրատական ավելորդ շռայլությունների ոչ ռեսուրս ունի, ոչ էլ՝ զահլա:
Եվրասիականությանն ու ավտորիտարիզմին հակադրվող հասարակությունը քաղաքական դաշտում չի գտնելու այն ուժին, որի միջոցով ձեւակերպի իր քաղաքական օրակարգր:
Ըստ այդմ՝ հասարակական պահանջը բերելու է նոր ընդդիմության ձեւավորմանը: Այս աշունն, այդ իմաստով, դառնալու է գործող քաղաքական համակարգի հրաժեշտի սկիզբը:
Ֆեյսբուք