Վաղվանից կտրվի քաղաքական նոր տարվա մեկնարկը, բայց հին խաղացողներով ու չնորացող ասելիքով:
Հանրապետականները ՙԱռաջ Հայաստանի՚ տակ դարձյալ կպատկերացնեն իրենց բարեկեցությունն ու քսակի պարունակությունը:
ՕԵԿ-ը դարձյալ մեջտեղից կճղվի՝ բոլորին ապացուցելու համար, որ կոալիցիոն գործընկերներից կրտսերն է, բայց մի անբացատրելի, չկրկնվող սեր ունի կոալիցիայի կնքահոր հանդեպ:
ԲՀԿ-ն կպահանջի վարչապետի հրաժարականը՝ անհրաժեշտ պահին զորավիգ լինելով նույն այդ վարչապետի թիկունքին կանգնած նախագահին:
ՀԱԿ-ը կշարունակի պահանջել Սերժի հրաժարականը՝ անհրաժեշտ պահին արդարանալով, որ խոսքը ոչ թե հանրապետության նախագահի, այլ՝ Լեւոնի գրասենյանկի պահակ Սերժիկի մասին է:
Դաշնակցականները չեն հանդուրժի Սերժի իշխանության հակաժողովրդական կուրսը երկրի ներսում, բայց կդառնան այդ կուրսի ջերմեռանդ պաշտպաններն երկրից դուրս:
ՙԺառանգությունն՚ էլ կհայտարարի, որ այս տարում կուսակցությանը նոր պառակտում չի սպառնում, որովհետեւ պառակտվելու համար՝ գոնե մի քանի մարդու առկայություն է պետք:
Ժողովուրդն էլ կշարունակի հետեւել այս կրկեսին՝ նոր, գուցե՝ ավելի հետաքրքիր ու էկզոտիկ գազան տեսնելու ակնկալիքով: