▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան Բելառուսի դեսպանատան մոտ մասնակցել է բողոքի ակցիայի

Սահմանադրական դատարանի պաշտոնյայի պատճառով Հայաստանը հայտնվել է քաղաքական սկանդալի մեջ։

Օրերս քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնց պայմանականորեն անվանում են սորոսականներ, բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչների։

Ակցիայի մասնակիցները Բելառուսի քաղաքական իշխանություններից պահանջում էին ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին։ «Փաստինֆո»-ի տեղեկություներով՝ ակցիային միացել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնյան՝ ոչ ավել ոչ պակաս՝ արտաքին կապերի բաժնի պետ Արմենակ Մինասյանցը։

Ակցիան իրականացվել է աշխատանքային ժամին և, ստացվում է, որ արտաքին կապերի բաժնի ղեկավարը,որը վայելում է ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հովանավորությունը, աշխատանքային ժամերին իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցում է այլ երկրի ներքին գործերի միջամտող ակցիաներին ու ՀՀ պետական բյուջեից՝ դրա դիմաց ոչ միայն վարձատրություն ստանում, այլ նաեւ Հայաստանին ներքաշում միջպետական սկանդալի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее