▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական տեռորը Հայաստանում

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ստիպում են դարձյալ հայացք նետել մեր անցյալին, որից այդպես էլ դասեր չենք քաղում:
 

Հայ ժողովուրդը բացառիկ դեպքերում է, որ համախմբվում է ընդհանուր գաղափարի շուրջ, այն էլ հիմնականում արտաքին վտանգի պայմաններում: Իսկ ահա խաղաղ պայմաններում երկրի ապագայի շուրջ տարաձայնություննեը հասնում են աբսուրդային անկառավարելի վիճակի, երբ կողմերը բռնի միջոցների են դիմում սեփական տեսլականը անցկացնելու համար, և այստեղ ցավոք սրտի մեծամասամբ գերակշռող է ոչ թե պետական մտածողությոնը, այլ նեղ անձնական շահերով առաջնորդվելու մղումը. 

Խնդրեմ՝ քաղաքական տեռորը Հայաստանում


ՊԱՊ թագավորը սպանվեց 374թ.-ին հռոմեացիների ձեռքով, բայց Հայոց կաթողիկոսի գիտությամբ, ներքին դավադրությամբ:

ՄԼԵՀ իշխանը պալատական դավադրության զոհ դարձավ 1175-ին, քանի որ որոշ հայ իշխաններ համամիտ չէին նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետ:

ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԸ դավադրաբար սպանվեց 1730թ.-ին իր հայրենակիցների կողմից:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ և այլոք 1999թ. հոկտեմբերի 27

2008թ. մարտի 1, երբ գնդակահարվեց ժողովուրդը

Սակայն եթե նախկինում տեռորը ընդմիջվում էր հարյուրամյակներով, ապա մեր ժամանակներում այն ընդմիջվում է տասնամյակներով, քանի որ ապազգային մտածելակերպն ու անձնական շահը հասել են նողկալի բարձր մակարդակի:

 

Մաթոս Աբգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее