|
«Հրապաարակ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին: Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։ Հիշեցնենք, որ ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ Երեւանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, ապա ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին: Ծննդատան վերահսկողությունը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: Ի դեպ, քաղաքապետարանից դեռ 2 տարի առաջ վստահեցնում էին, որ ծննդատունը ժամանակավոր է փակվել, եւ այն անպայման վերաբացվելու է։ |
Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


