▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքաշինության նախարարությունը լուծարվում է, ևս երեքը՝ վերանվանվում

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է վերանվանել երեք ու լուծարել մեկ նախարարություն: Սեպտեմբերի 22-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, իսկ Տրանսպորտի ու կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունն առաջարկվում է լուծարել: Դրա փոխարեն կստեղծվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:

Այս առաջարկները նախնական են: Ավելի ուշ, երբ Կառավարությունը կկազմի նոր ծրագիրը ու կներկայացնի այն, անհրաժեշտության դեպքում կքննարկվեն նաև կառուցվածքային փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее