«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1-02 զանգում են պատասխանեք
Քաղաքում համատարած գողությունների շարք ա սկսել երեկ գիշերվանից, իսկ ոստիկանությունը էշի ականջում քնած ա: Նոր ընկերս ա զանգել ասում ա ընկերուհու տուն մտնելու փորձ են արել ու հիմա զանգում ա ոստիկանության 1-02 համարին մարդիկ չեն պատասխանում: Լավ արա էս աստիճանի անբան, անպատասխանատու կարելի ա լինել: Դուք ոստիկան ե՞ք թե քրեական տարերի համար հարմար նվեր: Էս քաղաքը գնալով վերածվում ա ամենաանապահով ու ամենակրիմինալ քաղաքի:
Երեկ գիշերը Դալմայի մոտակայքում են մի տասից ավել մեքենաներ թալանել, գիշերը մի քանի տասնյակ մեքենաների կողային հայելիներ են գողացել:
Հո դուք անմեղսունակ չե՞ք...»:
Կարդացեք նաև՝ «Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգ քաղաքացուց


