▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցրավենիք կեր այնքան, որքան ցանկանում ես և նիհարիր. բաղադրատոմսը՝ նյութում

«Մարդկանց շրջանում մի տարածված միֆ կա, որ եթե ուտում ես քաղցրավենիք ուրեմն անպայման կգիրանաս: Շատերը կարծում են, որ այն չափավոր օգտագործել է պետք, որպեսզի պահպանես  գեղեցիկ և սլացիկ կազմվածքդ: Շտապեմ տեղեկացնել, որ այդ ամենը մարդկանց երևակայության արդյունքն է»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմեց սննդաբան Գայանե Շահխաթունին՝ նշելով, որ ճիշտ հավելումներով քաղցրավենիք օգտագործելը որևէ վնաս չի հասցնում ոչ միայն մարդու օրգանիզմին, այլ նաև կազմվածքին:

 

 

 

 

 

 

 

 

«Առաջարկում եմ օգտագործել Eco group-ի քաղցրավենիքները և համոզվել, որ այս դեպքում ևս հաճելին կարելի է համատեղել օգտակարի հետ: Ես՝ որպես սննդաբան, երաշխավորում եմ, որ մեր ընկերության քաղցրավենիքները Ձեզ չեն գիրացնի ոչ մի գրամ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սննդաբանը նկատեց նաև, որ այսուհետ միջոցառումների համար Eco group-ում պատրաստվում են նաև տոնական տորթեր, որոնք կլինեն պատվիրատուի ցանկացած դիզայնով և, իհարկե, ճիշտ հավելումներով:

 

 

 

 

 

 

 

 

«Մենք աշխատում ենք մաքսիմալ հեշտացնել բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր վստահում են Eco group-ին և քայլում մեզ հետ: Այդ պատճառով ցանկանում եմ կիսվել քաղցրավենիքի մեկ բաղադրատոմսով, որը շատ հեշտ է: Պատրաստե՛ք, օգտագործեք այնքան, որքան ցանկանում եք և ունեցեք սլացիկ ու գեղեցիկ կազմվածք»:

 

 

 

 

 

 

 

 

Ստորև ներկայացնում ենք չգիրացնող քաղցրավենիքի մեկ բաղադրատոմս, իսկ այլ բաղադրատոմսերին ծանոթանալու և դրանք տնային պայմաններում պատրաստելու համար կարող եք գրել Eco group-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 096068062:

Խմոր

5 ձու, 2 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ սոդա

1 թեյի գդալ քացախ, 400 գրամ աղացած վարսակ

 Կրեմ

2 բաժակ կաթ

Շաքարի փոխարինիչ (ստեվիա, 2 ճաշի գդալ ալյուր,վանիլին 5 գ, կաթնաշոռ 120 գրամ)

Պատրաստման ձև

Ձուն հարել մեղրի հետ, հարելու ընթացքում ավելացնել մնացած խմորի բաղադրիչները: Ստացած մասան բաժանել 3-ից 5 մասի և լցնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում, այդ ընթացքում պատրաստել կրեմը:

Կրեմի բաղադրիչներից բացի կաթնաշոռը հարել միաժամանակ և դնել կրակին մինչև եռման պրոցեսը: Վերցնել կրակից և անմիջապես ավելացնել կաթնաշոռը ու կրկին հարել մինչև դառնա միասեռ զանգված: Կրեմը հավասարաչափ քսել խմորի շերտերին: տորթը ձևավորել հատապտուղներով և թողնել, որպեսզի կրեը ներծծվի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ ECO գրուպը՝ Վրաստանում. Գայանե Շահխաթունին՝ արտերկրում գործունեություն ծավալելու, Մեծ Պահքի մենյուի մասին և ոչ միայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее