▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղշինկոմիտեն մոտ 480 մլն դրամ կհատկացնի Արթուր Ալեքսանյանի նոր դպրոցի կառուցմանը

 

Այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մոտ 480 մլն դրամ կտրամադրի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նոր մարզադպրոցի կառուցման համար:

 

 

 

 

 

 

 

 

 

«Գումարը մոտավորապես 480 մլն դրամի կարգի է միայն նոր մարզադպրոցը կառուցելու համար»,- ասաց նա:

Ինչպես տեղեկացրել է Գաբրիել Ղազարյանը, վերանորոգվելու է նաև Արթուր Ալեքսանյանի՝ Գյումրիում հիմա գործող մարզադպրոցը: Դա էլ լինելու է համայնքային բյուջեի հաշվին: 2 դպրոցներն էլ կրելու են Արթուր Ալեքսանյանի անունը: Նորում մարզվելու են մեծահասակները, իսկ հնում, որը վերանորոգվելու է՝ փոքրերը:

«Քաղշինկոմիտեի հետ բանակցություններն անց են կացվել: Հանգել ենք եզրակացության, որ նոր մարզադպրոց է կառուցվելու: Հետագայում նաև վերանորոգվելու է եղած մարզադպրոցը, որովհետև երեխաների քանակը շատ է: Նոր կառուցվող դպրոցում ավագ տարիքի մարզիկներն են մարզվելու, իսկ ցածր տարիքի մարզիկները՝ այսօրվա դպրոցում, որը պետք է ընթացքում վերանորոգվի: Համայնքային բյուջեից է վերանորոգումն իրականացվելու: Նախահաշվարկային բոլոր հաշվարկները կատարված են: Այս տարի չենք հասցնի: Մյուս տարվանից Քաշինկոմիտեի կողմից նախատեսված բոլոր գումարները՝ վերանորոգման, հիմնանորոգման և այլն՝ ոլորտային, ներ են դրվելու այդ մարզադպրոցի կառուցման համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее