▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրքորյանը վերջապես խոսեց

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը վերջապես  պատասխանել է  իր շուրջն աղմուկ առաջացրած հարցերին՝ նախկին կնոջը բնորոշելով որպես սովորական ստախոս և անկուշտ մարդ.տեղեկացնում է shanttv.com-ը:

96-ամյա Քըրքորյանի նախկին կինը՝ Լայզա Բոնդերը, վերջերս դատարան է դիմել և պնդել, թե Քըրքորյանի ընկերության մյուս բաժնետերերը նրան պատանդառել են և թույլ չեն տալիս շփվել մասնավորապես իր 15-ամյա դստեր հետ։ Նա դատարանից պահանջել է վերականգնել հոր և դստեր շփումները, իրեն Քըրքորյանի խնամակալը ճանաչել:

Դատական այս հայցի առիթով Քըրքորյանն ասել է. «Միակ մարդը, որի համար Լայզա Բոնդերը երբևէ հոգ է տարել և խնամել է, Լայզա Բոնդերն է»: Հիշեցրել է, որ նրա ստախոս լինելը դեռ տարիներ առաջ է ապացուցվել, երբ պնդում էր, թե Կիրան Քըրքորյանի երեխան է, մինչև ԴՆԹ-ի հետազոտությունը հերքեց այդ փաստը:

Չնայած Քըրքորյանը Կիրայի կենսաբանական հայրը չէ, բայց աղջկա խնամքի համար ալիմենտ և այլ մեծ գումարներ է վճարել։ Սակայն, նրա խոսքով, Լայզայի ագահությունը դրանից ոչ մի կերպ չի հագեցել։ Քըրքը համաձայնել էր ամսական 50 հազար դոլարի ալիմենտ վճարել, Լայզան 100 հազար էր պնդել։ Երբ Քըրքը համաձայնել էր 100 հազարին և միանվագ 10 միլիոն էլ փոխանցել, որպեսզի իրեն հանգիստ թողնի, Լայզան ամսական 500 հազար դոլարի ալիմենտ էր պահանջել:

Քըրքորյանի կարծիքով, այժմ էլ Լայզան խնամակալության հարց է բարձրացնում, քանի որ այդկերպ իրենից ավելի ու ավելի շատ գումար կարող է կորզել:

Հիշեցնենք, որ ամերիկայն TMZ.com պարբերականը հայտնել էր, որ  որ հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանին, ամենայն հավանականությամբ, պատանդ են վերցրել, քանի որ   նախկին կինը՝ Լիզա Քըրքորյանը տեղեկացրել է, որ Քըրքորյանի ընկերության՝ «Թրասինդայի» մենեջեր Քորփը վերջին 5 տարիներին ամբողջությամբ վերահսկել է Քըրքին և թույլ չի տվել վերջինիս հանդիպել դստեր հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее