▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրքորյանին պատանդ չեն վերցրել, նա «կորել» է նոր սիրուհու հետ

Ամերիկյան TMZ.com պարբերականը հայտնել էր, որ հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանին, ամենայն հավանականությամբ, պատանդ են վերցրել. Քըրքորյանի նախկին կինը՝ Լիզա Քըրքորյանը տեղեկացրել է, որ Քըրքորյանի ընկերության՝ «Թրասինդայի» մենեջեր Քորփը վերջին 5 տարիներին ամբողջությամբ վերահսկել է Քըրքին և թույլ չի տվել վերջինիս հանդիպել դստեր հետ:

Ամերիկյան QUARTZ հանդեսն էլ հայտնում է, որ «Թրասինդայի» ներկայացուցիչը, սակայն, ասել է, որ Լիզա Քըրքորյանի խոսքերն ապացուցող փաստեր չկան, ուստի՝ մեղադրանքներն անհիմն են։

95-ամյա Քըրքորյանի նախկին կինը՝ Լիզա Քըրքորյանն օրերս դատարան էր դիմել՝ ներդրումներով զբաղվող «Թրասինդա» ընկերությանը մեղադրելով դրա հիմնադիր և բաժնետեր Քըրքորյանին պատանդառելու մեջ։ Նա իր հայցադիմումում հայտնել էր, որ «Թրասինդայի» մենեջերները վերահսկողության տակ են պահում իր նախկին ամուսնուն և վերջին 5 տարիներին նրան թույլ չեն տվել տեսակցելու Լիզայի 15-ամյա դստեր հետ։

Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները Guartz-ին հայտնել են, որ Քըրքորյանը լավ է և նոր սիրուհի ունի, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, վրդովեցրել է նրա նախկին կնոջը, ով անընդհատ հետապնդում է Քըրքորյանին և փորձում վերականգնել հարաբերությունները նրա ու իր դստեր միջև, որին միլիարդատերը մեծացրել է որպես իր հարազատ զավակ։

Լիզան իր հայցադիմումում նաև նշել էր, որ Քըրքորյանին վերջին անգամ հանրության մեջ տեսել են 2012 թվականի հունիսին։

«Քըրքորյանը հայտնի է որպես հանրության աչքից հեռու և մեկուսի կյանք վարող անձ, հատկապես որ նրա տարիքն էլ բավական առաջացած է»,-գրում է Quartz հանդեսը։

 

Աղբյուր` Mediamall.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее