▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ 48 ժամ. սպասում եմ պատասխանիդ․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Փաշինյա՛ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:


Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:
Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ... Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:
Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ:
Քեզ 48 ժամ:
Սպասում եմ պատասխանիդ...
Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ...
Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու...
Ժամանակը գնաց...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее