Նիկոլ Փաշինյանի` Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերին, որից շատ են դժգոհում ՀՀ քաղաքացիները:
«Քիչ է մնում` «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեն` տեսնեն տնից ինչ արագությամբ ենք դուրս գալիս»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ ավտոճանապարհներին մարդիկ այսչափ թալանի չեն ենթարկվել, ինչքան տեսախցիկների պատճառով։
«Սա ակնհայտ արվում է մարդկանց գումարները գռփելու համար: Սա մի բեռ է, որ նախկինում չի եղել, սա ռեկետ է, կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գները, գազը թանկացնում եք եւ ավելացնում եք եւս 8,3 մլրդ դրամի բեռ,-ասաց Նիկոլ Փաշինյանը»:
Պատասխանելով հարցին` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ գումարները նպատակային են ծախսվել։