«Որտեղ փորձում ենք մի քիչ փորել` մի ցեխ դուրս է գալիս: Սա ի՞նչ իշխանություն է, սա ի՞նչ կառավարություն է: Ապացուցված է արդեն, որ 30 մլն վատնվել է, իսկ պարոն Մինասյանի գնահատականնեով` 340-400 մլն վնաս է հասցված պետությանը, ինչ համար պատասխանատու է այս կառավարությունը»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով Դավիթ Հարությունյանին, ով քննարկման ժամանակ ընդդիմությանը մեղադրեց կասածամտության մեջ` Լևոն Զուրաբյանն ասաց.
«Էնքան անկեղծ էր խոսում: Գիտեք, մենք ուզում ենք աշխատել ձեր հետ, քիչ էր մնում լացս գար: Տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների աստղաբույլի հետ: Եվ սա ասում է մի իշխանություն, որի կառավարման օրոք, համաձայն Համաշխարհային բանկի զեկույցի` 5-6 միլիարդի կապիտալի արտահոսք է տեղի ունեցել` ապօրինի սխեմաներով. փողի լվացման, կոռուպցիոն այլ գործարքների միջոցով»,-նշեց պատգամավորը:
Մանրամասները` a1plus.am-ի տեսանյութում