Ամերիկյան ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Ռեջի Բուշի նոր ընկերուհին նույնպես հայուհի է` Լիլիթ Ավագյան անունով, ով անչափ նման է Քիմին:
HollywoodLife.com կայքը գրում է, որ Լիլիթն ու Ռեջին երեխա են սպասում և ուրախալի այդ լուրը հայտնել են միայն մի քանի ընկերների:
Լիլիթը հղիության 12-րդ շաբաթականում է գտնվում:
Ըստ բժիշկների, երեխան կծնվի ապրիլին:
Քիմ Քարդաշյանն ու Ռեջի Բուշը սիրային երկար հարաբերություններ են ունեցել, որոնք ընդհատվել են երկու անգամ. վերջին բաժանումից հետո էլ Ռեջի Բուշը ծանոթացել ու տարվել է Լիլիթ Ավագյանով: